Այսօր: Երեքշաբթի, 21 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 48
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 107-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 107-Ն


Զեկ. ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ԼԵՌՆԱԴԱՀՈՒԿՈՐԴՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴԻՄՈՒՄ ԱՌԱՋԱՐԿԸ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին >> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով  լեռնադահուկորդների հայկական ասոցիացիայի հիմնադիր՝ Հովհաննես Մարտիրոսյանի գրավոր դիմումը, ինչպես նաև  համայնքի ղեկավարի առաջարկությունը․ համայնքի ավագանին որոշում է․

1. Քննարկել  Արագած լեռան լանջերում լեռնադահուկային սպորտով զբաղվելու, ոււսումնամարզական հավաքների ու ներգնա հյուրերի համար բազային ճամբար / կացարան/ կառուցելու և այդ նպատակով անհրաժեշտ հողատարածք վարձակալության իրավունքով տրամադրելու վերաբերյալ լեռնադահուկորդների հայկական ասոցիացիայի կողմից ներկայացված դիմում առաջարկը ։
2․ Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնին՝
- ուսումնասիրել տեղանքը, պարզել հողատարածքի  գտնվելու վայրը և պատկանելիությունը, կադաստրային ծածկագիրը և կատարել անհրաժեշտ չափագրումներ հողատարածքը վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու համար ։
- աշխատանքները ավարտելուց հետո ավագանու հաստատմանը ներկայացնել 
հողատարածքը  լեռնադահուկորդների հայկական ասոցիացիային վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրելու համար հավանություն տալու հարցը ։  
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner