Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



25 մարտի 2025 թ.

ՆԱՐԵԿ ՎԱՀԱԳՆԻ ԵՆՈՔՅԱՆԻՆ ՊԱՇՏՈՆԻ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՆՐԱ ՀԵՏ ԺԱՄԿԵՏԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ, 24-րդ կետերի և ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 84-րդ հոդվածի և 94-րդ հոդվածի 2-րդ կետի , «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի  18-րդ հոդված պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի 1-ին փողոց 1-ին փակուղի տուն 1 հասցեի բնակիչ՝  Նարեկ Վահագնի Ենոքյանի  2025 թվականի մարտի 25-ի  դիմումը, հրամայում եմ՝

1. Նարեկ Վահագնի Ենոքյանին  2025 թվականի  մարտի 25-ից ժամանակավոր նշանակել աշխատանքի ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի պետի /ծածկագիր 2․1-2 /  պաշտոնում և նրա հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր մինչև օրենքով սահմանված կարգով մրցույթի կայանալը:

2․ Աշխատավարձը՝ համաձայն  սահմանված դրույքաչափի։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արայիկ Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝06b8428c-9ec7-4bfa-b3f2-62f98278f103



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner