Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի, ՀՀ Կառավարության 02․06․2016 թվականի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի, ՀՀ « Ընտանեկան օրենսգրքի» 109-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության մարմնի հանձնաժողովի նոր կազմ սահմանելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 5-ի N 21-Ն որոշումը ճանաչել ուժը կորցրած։
2․Սահմանել Ծաղկահովիտ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմինների հանձնաժողովի նոր կազմը, հանձնաժողովում ընդգրկել ներքոհիշյալ անձանց՝
1․Ավետիք Նորայրի Մուրադյան -- Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի օգնական- նախագահ
2. Ազնիվ Լյովայի Արսենյան - Ծաղկահովիտ համայնքապետարանի առաջին կարգի մասնագետ /սոց աշխատող/
3. Արտակ Ասատուրի Ներսիսյան - Ծաղկահովիտ համայնքապետարանի առաջատար մասնագետ -իրավաբան
4. Վահե Միշայի Մխիթարյան - Միասնական սոցիալական ծառայության Ծաղկահովիտի տարածքային ստորաբաժանման աշխատակից
5. Նարեկ Ժորայի Կիրակոսյան - Միասնական սոցիալական ծառայության Ծաղկահովիտի տարածքային ստորաբաժանման աշխատակից
6. Սահակ Հովհաննեսի Տոնապետյան - ՀՀ ոստիկանության Արագածի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման խմբի ավագ տեսուչ
7. Սևակ Արծրունու Մուրադյան - Գեղարոտի միջնակարգ դպրոցի տնօրեն, ավագանու անդամ
8. Մամիկոն Ռաֆիկի Հարությունյան - «Ծաղկահովիտի առողջության կենտրոն » ՓԲԸ-ի մանկաբույժ
9. Լուսինե Արամայիսի Մկրտչյան - Ծաղկահովիտ համայնքի <<Մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ -ի տնօրեն