Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 89-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջով և հիմք ընդունելով «ԳԱԶ ՍՏՐՈՅ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 2024 թվականին կազմված նախագիծ-նախահաշվային փաստաթղթերը համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Բերքառատ և Գեղաձոր բնակավայրերի գազաֆիկացման աշխատանքների իրականացման նպատակով պատվիրված նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման համար համայնքի բյուջեից հատկացնել 4․194․000 / չորս միլիոն հարյուր իննսունչորս հազար / ՀՀ դրամ ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |