Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 26․01․2024 թվականի թիվ 06-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արթուր Հովհաննեսի Միքայելյանի 2024 թվականի նոյեմբերի 8-ի դիմումը և 2024 թվականի նոյեմբերի 8-ի վճարման անդորրագիրը, որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր Արթուր Հովհաննեսի Միքայելյանի դիմումը բավարարել և թույլատրել Արագածոտնի մարզ Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Շահումյան փողոց, շենք 20 հասցեում գտնվող, հիմնական շինություն հանդիսացող խանութում զբաղվելու ոգելից խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) վաճառքով:
2. Հանձնարարել Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովհաննեսի Միքայելյանին տալ համապատասխան թույլտվություն՝ 3 /երեք/ ամիս ժամկետով (01.0.72024 - 30.09.2024թթ.):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: