Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 26․01․2024 թվականի թիվ 06-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր՝ Արաբո Մերուժանի Մինասյանի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի դիմումը և 2024 թվականի հոկտեմբերի 28-ի վճարման անդորրագիրը, որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր՝ Արաբո Մերուժանի Մինասյանի դիմումը բավարարել և թույլատրել Արագածոտնի մարզ Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի 9-րդ փողոց, շենք 7 հասցեում գտնվող, հիմնական շինություն հանդիսացող խանութում զբաղվելու ոգելից խմիչքի վաճառքով:
2. Հանձնարարել Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Արաբո Մերուժանի Մինասյանին տալ համապատասխան թույլտվություն՝ 9 /ինը/ ամիս ժամկետով /01.04.2024-31.12.2024թթ./:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: