Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, ՀՀ Կառավարության 29․09․2022 թվականի N 1485-Ն որոշման, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 21․02․2022 թվականի թիվ 09-Ն հրամանի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանից 04․04․2024 թվականին ստացված թիվ 01/1/02099-2024 գրությունը, ինչպես նաև Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ », « Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ», «Գեղաձոր բնակավայրի Յուրիկ Կիրակոսյանի անվան մանկապարտեզ» և «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (այսուհետ՝ ՀՈԱԿ) կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1, N 2, N 3 և N 4 հավելվածների:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|