Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03․01․2025 թվականի 01-Լ , 02-Լ և 03-Լ հրամանները, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ», «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ»,«Գեղաձոր բնակավայրի Յուրիկ Կիրակոսյանի անվան մանկապարտեզ » և «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ » համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում աշխատանքային ժամերը սահմանել 08։30-ից մինչև 17։30-ը։ 2․ Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրեններին՝ - Աշխատանքները կազմակերպել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 03․01․2025 թվականի 01-Լ, 02-Լ և 03-Լ հրամաններով հաստատված նախադպրոցական կրթական հիմնական ծրագրերով։ 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |