Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի վարչական տարածքում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության, 02-030-0010-0007 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացված 0,32228 հա մակերեսով հողամասի գործառնական նշանակությունը՝ փոխել դարձնելով այն հասարակական կառուցապատման գործառնական նշանակության։
2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից