Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի 1-ին մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մաս պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտի համայնքում հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքում հողամասերը վարձակալության և /կամ/ կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով․
- Նորաին Հակոբյան - համայնքի ղեկավար,
- Կարեն Խաչատրյան - աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի պետ,
- Մնացական Պողոսյան - աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի առաջատար մասնագետ,
- Նարեկ Ենոքյան - աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի առաջին կարգի մասնագետ ,
- Արտակ Ներսիսյան - աշխատակազմի առաջատար մասնագետ
- Արծրուն Ավետիսյան - ավագանու անդամ
- Գևորգ Ղազարյան - ավագանու անդամ
- Մյասնիկ Պողոսյան - ավագանու անդամ
2․ Մրցութային հանձնաժողովի կազմից աճուրդավար նշանակել համայնքի ղեկավարին, իսկ արձանագրող՝ աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի պետին ։
3․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 24․11․2022 թվականի N 63-Ն որոշումը։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։