| Բովանդակություն * | 2024 թվականի մայիսի 3-ին, ժամը 11։00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավար Նորաին Հակոբյանի կողմից  համայնքապետարանում  անցկացվեց  աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին Ծաղկահովիտ համայնքի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարները և աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետները։ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Էդգար Մնոյանը  ներկայացրեց յուրաքանչյուր բնակավայրի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները՝ 2024 թվականի ապրիլի 30-ի դրությամբ ։ Խորհրդակցության ընթացքում բնակավայրերի վարչական ղեկավարներին տրվեց հանձնարարականներ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը պատշաճ կազմակերպելու, մեկ ամսվա ընթացքում  ցուցանիշները բարելավելու, ինչպես նաև աղբահանության համար սահմանված գումարները ժամանակին  գանձելու  համար ։  Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև բնակավայրերում գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման վիճակը և  բնակավայրերին վերաբերվող այլ ընթացիկ հարցեր։ 
   |