Ավստրիական զարգացման համագործակցության ֆինանսավորմամբ և եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Ժողովրդավարական զարգացման, ապակենտրոնացում և լավ տեղական կառավարում Հայաստանում» ծրագրի շրջանակներում իրականացվող դրամաշնորհային ծրագրին Ծաղկահովիտի համայնքապետարանը ներկայացրել է «Ավագանիների նիստերի դահլիճի կահավորման և առցանց հեռարձակման սարքավորումների» ձեռքբերման դիմում- հայտը , որը ԵԽ-ի հատուկ հանձնաժողովի կողմից ստացել է դրական պատասխան։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 2 851 200 /երկու միլիոն ութհարյուր հիսունմեկ հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ դրամ, որից՝ համայնքի ներդրումը կազմում է 10% 259 200 /երկու հարյուր հիսունիննը հազար երկու հարյուր/ ՀՀ դրամ։
Հիմք ընդունելով նախաձեռնող խմբի առաջարկությւոնը համայնքի ավագանին որոշում ՝ 1․ Հաստատել Ծաղկահովիտի համայնքապետարանի կողմից ներկայացված դիմում հայտ՝ համաձայն N 1 հավելվածի։ |