Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի և ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին » N 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 50-րդ կետի պահանջներով․ որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 02-032-0001-0023 կադաստրային ծածկագրով 2,0942 հա մակերեսով հողամասին տրամադրել՝ Գեղարոտ, 1-ին փողոց 9 հասցեն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։