Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 02․06․2016 թվականի թիվ 631-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 12-րդ կետի, ՀՀ « Ընտանեկան օրենսգրքի» 109-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության մարմնի հանձնաժողովի կազմը փոփոխելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ Սահմանել Ծաղկահովիտ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմինների հանձնաժողովի նոր կազմը, հանձնաժողովում ընդգրկել ներքոհիշյալ անձանց
1․Ավետիք Նորայրի Մուրադյան -- Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի օգնական- նախագահ
2. Ազնիվ Լյովայի Արսենյան - Ծաղկահովիտ համայնքապետարանի սոց աշխատող -քարտուղար
3. Արտակ Ասատուրի Ներսիսյան - Ծաղկահովիտ համայնքապետարանի առաջատար մասնագետ -իրավաբան
4. Վահե Միշայի Մխիթարյան - Ծաղկահովիտի ՍԱՏԳ աշխատակից
5. Նարեկ Ժորայի Կիրակոսյան - ՍԱՏԳ աշխատակից
6. Սահակ Հովհաննեսի Տոնապետյան - ՀՀ ոստիկանության Արագածի բաժնի ԱԳ և ԸԲԿ խմբի ավագ տեսուչ
7. Սևակ Արծրունու Մուրադյան - Գեղարոտի դպրոցի տնօրեն, ավագանու անդամ
8. Մամիկոն Ռաֆիկի Հարությունյան - «Ծաղկահովիտի առողջության կենտրոն » ՓԲԸ-ի մանկաբույժ
9. Լուսինե Արամայիսի Մկրտչյան - Ծաղկահովիտ համայնքի <<Մսուր-մանկապարտեզ>> ՀՈԱԿ -ի տնօրեն |