Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 23․11․2023 թվականի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված « Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ » համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունում կատարել հետևյալ փոփոխությունը՝ - կանոնադրության 1-ին էջի ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ բաժնի 3-րդ կետում « 26-րդ փողոց շենք 8 » բառերը փոխարինել «26-րդ փողոց 16 » բառերով 2․ Համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական աջակցության բաժնին՝ կանոնադրությունում կատարված փոփոխությունը օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման։ 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |