Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 09-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով, որոշում եմ
1/ Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
ա/ 10 բաժնի 07 խմբի 01 դասի 60 ծրագրի (Ծաղկահովիտի հատուկ սոցիալական արտոնություններ) գործառնական դասակարգման 4726 (Հուղարկավորության նպաստներ բյուջեից) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 1395000 (մեկ միլիոն երեք հարյուր իննսունհինգ հազար) ՀՀ դրամ ծախս:
բ/ 10 բաժնի 07 խմբի 01 դասի 60 ծրագրի (Ծաղկահովիտի հատուկ սոցիալական արտոնություններ) գործառնական դասակարգման 4727 (Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 500000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
գ/ 01 բաժնի 03 խմբի 03 դասի 55 ծրագրի (Ծաղկահովիտի ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) գործառնական դասակարգման 4269 (Հատուկ նպատակային այլ նյութեր) տնտեսագիտական հոդվածի պլանին ավելացնել 1895000 (մեկ միլիոն ութ հարյուր իննսունհինգ հազար) ՀՀ դրամ ծախս:
2/ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: