Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է՝ 1.ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայր հանդիսացող համայնքային ենթակայության շենքի թվով երեք պատուհանները և երկու դռները փոխարինելու համար համայնքի բյուջեից հատկացնել 350 000 / երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամ: 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |