Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի «Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ», «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ» և «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների համար տեսանկարահանող սարքեր ձեռք բերելու և շենքերը տեսանկարահանող սարքերով կահավորելու համար կատարված գնանշման հարցումները և հաշվի առնելով Իմպեքս ՍՊԸ-ի կողմից ներկայացված ամենացածր գնառաջարկը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Թույլատրել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ», «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ» և «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների զբաղեցրած շենքերը կահավորել տեսանկարահանող սարքերով և այդ նպատակով ձեռք բերել տեսանկարահանող սարքեր։ 2․ Համայնքի բյուջեից հատկացնել ընդհանուր՝ 1․910․060 / մեկ միլիոն իննը հարյուր տաս հազար վաթսուն / ՀՀ դրամ հետևյալ չափերով՝ - «Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի տեսանկարահանող սարքերով կահավորման համար՝ 624․270 / վեց հարյուր քսանչորս հազար երկու հարյուր յոթանասուն / ՀՀ դրամ, - «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի տեսանկարահանող սարքերով կահավորման համար՝ 585․520 / հինգ հարյուր ութսունհինգ հազար հինգ հարյուր քսան / ՀՀ դրամ, - «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի շենքի տեսանկարահանող սարքերով կահավորման համար՝ 700․270 / յոթ հարյուր հազար երկու հարյուր յոթանասուն / ՀՀ դրամ։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |