Այսօր: Հինգշաբթի, 23 Հունվարի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 08-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հունվարի 2025 թվականի N 08-Ա

ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿ ԱՆՈՒՇ ՄՆԱՑԱԿԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 31-րդ, 33-րդ, 34-րդ, 36-րդ հոդվածների , ՀՀ Կառավարության 02․06․2016 թվականի N 631-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի ա) ենթակետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի  Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի բնակիչ Անուշ Մնացականի Գրիգորյանին  անգործունակ ճանաչելու մասին ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի  նոյեմբերի 13-ին  կայացրած և 13․12․2024 թվականին ուժի մեջ մտած ԱՐԱԴ1/0038/02/24 վճիռը, Բերքառատ բնակավայրի բնակիչ՝ Զալիբեկ Մնացականի Գրիգորյանի իրեն Անուշ Մնացականի Գրիգորյանի խնամակալ նշանակելու մասին դիմումը և Ծաղկահովիտ համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունվարի 7-ի թիվ 1 եզրակացությունը, որոշում եմ՝ 

 

1.ՀՀ Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թվականի նոյեմբերի 13-ի վճռով  անգործունակ ճանաչված Անուշ Մնացականի Գրիգորյանի /ծնված 13․11․1992թ․/ նկատմամբ սահմանել խնամակալություն և խնամակալ նշանակել քաղաքացի Զալիբեկ Մնացականի Գրիգորյանին /ծնված 16․11․1998թ․/:
2. Խնամակալ նշանակված՝ Զալիբեկ Մնացականի Գրիգորյանին՝
խնամակալի գորածառույթների կատարումը իրականացնել ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով   ։ 
3․Սույն որոշումն ուժի մեջ է  մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից :


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner