Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 62-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի 2023 թվականի մարտի 21-ի հերթական նիստի օրակարգը՝
2․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2023 թվականի հունվարի 19-ի N 05-Ն որոշման 2-րդ, 3-րդ, 4-րդ և 5-րդ հավելվածները ուժը կորցրած ճանաչելու և Նորաշենի Վելիխան Մուքոյանի անվան մսուր-մանկապարտեզ, Հնաբերդի մսուր-մանկապարտեզ, Գեղաձորի Յուրիկ Կիրակոսյանի անվան մսուր-մանկապարտեզ և Ծաղկահովիտի մսուր-մանկապարտեզ ՀՈԱԿ-ների կառուցվածքը, հաստիքները, պաշտոնային դրույքաչափերը և աշխատակիցների թվաքանակը հաստատելու մասին
3․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրում գտնվող, համայնքային ենթակայության վարչական շենքի հանդիսությունների սրահի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին,
4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի վարչական տարածքում գտնվող , քաղաքացու սեփականություն համարվող հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին,
5․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրում գտնվող, համայնքային ենթակայության վարչական շենքի հանդիսությունների սրահի վերանորոգման համար գումար հատկացնելու մասին,
6․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։