Այսօր: Հինգշաբթի, 19 Սեպտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 353-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2024 թվականի N 353-Ա

ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԳՈՒՅՔԻ ՏԱԿ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, 43-րդ հոդվածի,  ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ԱՐԱԴ 1590/02/20 քաղաքացիական գործով 10․02․2021 թվականին օրինական ուժի մեջ մտած վճիռը , որոշում եմ՝

 

1. Ձեռք բերման վաղեմության իրավունքի ուժով ճանաչել քաղաքացի Վալերիկ Խաչիկի Խաչատրյանի սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի 19-րդ փողոց 70 հասցեում գտնվող,  02-065-0070-0006-0001 կադաստրային  ծածկագրով 125,28քմ մակերեսով սալիկների արտադրամասի, 02-065-0070-0006-003 կադաստրային ծածկագրով 31,72 քմ մակերեսով կաթսայատան և 02-065-0070-0006-002 կադաստրային ծածկագրով 49,53 քմ մակերեսով պահեստի նկատմամբ:
2. Նշված շինությունների տակ գտնվող և սպասարկման համար առանձնացված համայնքային սեփականություն հանդիսացող 0,08397 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը կադաստրային արժեքով՝  այն է 1 քմ -ը  217,8 ՀՀ  դրամ,  ընդամենը՝ 0,08397 x 217,8 = 182․890 / երեք հարյուր քառասունհինգ հազար տասնհինգ/ ՀՀ դրամ ընդհանուր արժեքով  ուղղակի վաճառքով վաճառել Վալերիկ Խաչիկի Խաչատրյանին :
3․ Վճարումը կատարել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի 900485060272 հաշվեհամարին։
4.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner