Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ / սուբվենցիաներ / ստանալու 2025 թվականի ծրագրային հայտերը հաստատելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ / սուբվենցիաներ/ ստանալու 2025 թվականի ծրագրային հետևյալ հայտը՝ - Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի մշակույթի տան հիմնանորոգում ։ 2․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 24․11․2022 թվականի N 72-Ն որոշումը ճանաչել ուժը կորցրած ։ 3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |