Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 37-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանից 03․06․2024 թվականին ստացված թիվ 01/1/03470-24 գրությամբ ներկայացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրված թերությունները և բացթողումները, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզպետի աշխատակազմի կողմից 2024 թվականի մայիսի 20-ից մայիսի 22-ը ընկած ժամանակահատվածում Ծաղկահովիտ համայնքում իրականացված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրված թերությունները և բացթողումները ամբողջությամբ ընդունել ի գիտություն՝ համաձայն մարզպետարանի գրությանը կից հավելվածի ։ 2․ Առաջարկել համայնքի ղեկավարին ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ հետագայում նմանատիպ թերությունները և բացթողումները բացառելու ուղղությամբ ։ 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |