Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրում նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով 0,32228 հա չափով հողատարածք հատկացնելու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Տարածքային զարգացման հիմնադրամի կողմից ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրում նոր մանկապարտեզ կառուցելու նպատակով հատկացնել համայնքային սեփականություն հանդիսացող, 02-030-0010-0007 կադաստրային ծածկագրից առանձնացված, Գեղադիր 4-րդ փողոց 1/1 հասցեում գտնվող, 0,32228 հա չափով հողատարածք ։
2 ․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։