Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18․02․2025 թվականի N 21-Ն որոշումը, որոշում եմ՝
1․ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 9-րդ փողոց 18 հասցեում գտնվող, 02-056-0028-0007 կադաստրային ծածկագրով 0․10183 հա հողատարածքի վրա առկա համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը / 176,27 քմ / նվիրատվության կարգով, որպես սեփականություն անհատույց հանձնել նշված տանը փաստացի բնակվող՝ Գևորգ Զարզանդի Մխիթարյանին և նրա հետ կնքել նվիրատվության պայմանագիր։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։