Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, « Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի, ՀՀ Կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով «ԱԿԽ» սահմանափակ պատասխանատվության ընկերության տնօրենի 2024 թվականի օգոստոսի 16-ի թիվ 05/24 գրությունը, ինչպես նաև 2024 թվականի սեպտեմբերի 20-ին կայացած հանրային քննարկման արդյունքները, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Տալ նախնական համաձայնություն «ԱԿԽ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրի գլաքարա-ավազակոպճային խառնուրդի հանքավայրում իրականացնելու օգտակար հանածոյի արդյունահանման աշխատանքներ ։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |