Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի » 67-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է՝
1․ Թույլատրել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին աճուրդ-վաճառքով օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողատարածքները՝
- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի 1-ին փողոց 2/3 հողամաս հասցեում գտնվող, 02-032-0026-0007 կադաստրային ծածկագրով, 0,01889 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողատարածքը,
- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի 1-ին փողոց 2/4 հողամաս հասցեում գտնվող, 02-032-0026-0008 կադաստրային ծածկագրով, 0,03745 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողատարածքը,
- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց 5/7 հողամաս հասցեում գտնվող, 02-053-0001-0102 կադաստրային ծածկագրով, 0,01915 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքը,
- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Զորավար Անդրանիկի փողոց 14/2 հողամաս հասցեում գտնվող, 02-053-0009-0074 կադաստրային ծածկագրով, 0,09951 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքը,
- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Շիրակի փողոց 1-ին նրբանցք 6 հողամաս հասցեում գտնվող, 02-053-0031-0014 կադաստրային ծածկագրով, 0,03857 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը,
- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Շիրակի փողոց 1/2 հողամաս հասցեում գտնվող, 02-053-0033-0022 կադաստրային ծածկագրով, 0,07003 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը,
- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Ա․Շիրակացու փողոց 3/6 հողամաս հասցեում գտնվող, 02-053-0015-0078 կադաստրային ծածկագրով, 0,0142 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքը,
- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Ա․Շիրակացու փողոց 10/1 հողամաս հասցեում գտնվող, 02-053-0001-0104 կադաստրային ծածկագրով, 0,02671 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքը,
- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրի 02-049-0115-0023 կադաստրային ծածկագրով, 1,75895 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողատարածքը,
- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի 02-065-0112-0027 կադաստրային ծածկագրով, 1,80202 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության հողատարածքը,
2. Օտարման ենթակա հողատարածքի մեկնարկային գին սահմանել՝ Գեղարոտ բնակավայրի օտարման ենթակա հողատարածքների համար տվյալ հողատեսքի կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 141,9 / մեկ հարյուր քառասունմեկ դրամ իննսուն լումա / ՀՀ դրամ, Ծաղկահովիտ բնակավայրի օտարման ենթակա հողատարածքների համար տվյալ հողատեսքի կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 336,6 / երեք հարյուր երեսունվեց դրամ վաթսուն լումա / ՀՀ դրամ, Լեռնապար և Հնաբերդ բնակավայրի օտարման ենթակա հողատարածքների համար տվյալ հողատեսքի կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 76 / յոթանասունվեց / ՀՀ դրամ։ Բոլոր հողատարածքների համար հավելաճի քայլը մեկնարկային գնի 5 /հինգ / տոկոսի չափով։
3. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին՝ ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։