Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 94-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերը վարձակալության տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Թույլատրել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին՝ համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողատարածքները մրցութային կարգով տրամադրել վարձակալության, սահմանել դրանց մեկնարկային գները և հավելաճի քայլի չափերը՝ - Գեղարոտ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության , 02-032-0101-0024 կադաստրային ծածկագրով 0,99424 հա հողատարածքը, որի մեկնարկային գինը սահմանել 7․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝ 1000 ՀՀ դրամ, - Գեղարոտ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության , 02-032-0106-0059 կադաստրային ծածկագրով 0,90846 հա հողատարածքը, որի մեկնարկային գինը սահմանել 6․000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝ 1000 ՀՀ դրամ, 2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել մրցույթի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր մրցույթը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար: 3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|