Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 100
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



28 ապրիլի 2025 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՀՈԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՓՈՂՈՑ 1-ԻՆ ՓԱԿՈՒՂԻ 1/3 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՀԵՍՏԸ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին կետի 24-րդ կետի,  ՀՀ կառավարության  18.05.2006թ.  « Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»  N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով  և հիմք ընդունելով Էդուարդ Մուրադյանի դիմումը, որոշում եմ՝ 

1. ՀՀ Արագածոտնի մարզի, Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի  Հոկտեմբերյան փողոց 1-ին փակուղի 1/3 հասցեում գտնվող,  02-053-0001-0103 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի վրա Էդուարդ Մուրադյանի կողմից կառուցված և համայնքի անվամբ գրանցված 133,65 քմ արտաքին մակերեսով  պահեստը և դրա տակ գտնվող 0,04679 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը գնման նախապատվության իրավունքով, կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքով օտարել կառույցը իրականացրած անձ՝ Էդուարդ Մուրադյանին։
2. Պահեստի գնման համար Ծաղկահովիտ համայնքի բյուջեի 900485060181 հաշվեհամարին մուծել՝ 20000 x 0,0743=1486, 1486 x 133,65=198605 (մեկ հարյուր իննսունութ հազար վեց հարյուր հինգ) ՀՀ դրամ։ 
3․ Հողամասի գնման համար Ծաղկահովիտ համայնքի բյուջեի 900485060272 հաշվեհամարներին մուծել՝ 400,95x 336,6=134960 (մեկ հարյուր երեսունչորս հազար ինը հարյուր վաթսուն) և 66,9 5x 1009,8=67610 /վաթսունյոթ հազար վեց հարյուր տաս /, ընդհանուր՝ 202570 / երկու հարյուր երկու հազար հինգ հարյուր յոթանասուն / ՀՀ դրամ :
4․ Սույն որոշումը ուժի մեջ  է մտնում պաշտոնական  հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner