Այսօր: Կիրակի, 23 Փետրվարի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 436
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



21 փետրվարի 2025 թ.

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻ ՄԽԻԹԱՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՏՆԱՄԵՐՁ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,  «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»  18․05․2006 թվականի N 912-Ն որոշման   պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով  ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, 10-րդ փողոց, 1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մխիթար Սարգսյանին պատկանող բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության  հողամասում ինքնակամ կառուցված անասնաշենքը  օրինական ճանաչելու մասին Մխիթար Սարգսյանի դիմումը,  որոշում եմ՝

1․ ՀՀ Արագածոտնի  մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, 10-րդ փողոց, 1 հասցեում գտնվող, 02-078-0041-0011 կադաստրային ծածկագրով Մխիթար Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0,73741 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2004 թվականին ինքնակամ կառուցված  93,88 քմ արտաքին մակերեսով անասնաշենքը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին մուծել 6000x0,0631 = 378,6, 378,6x93,88=35550 /երեսունհինգ հազար հինգ հարյուր հիսուն / ՀՀ դրամ։
2․ Հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2024AMSJVX։
3․ Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարները չվճարելու դեպքում, որոշումը համարվում է ուժը կորցրած։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նարեկ Ենոքյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝07b4df1f-4368-4539-a8c7-3af094a7b3cd



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner