Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 10-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հունվարի 2023 թվականի N 10-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ մասի, 38-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին մասի, 83-94-րդ հոդվածների, «Բյուջետային համակարգի մասին» օրենքի 32–րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է՝ 

 

1. Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեն`

ա) 2023 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի եկամուտների գծով` 445 414 900 (չորս հարյուր քառասունհինգ միլիոն չորս հարյուր տասնչորս հազար ինը հարյուր) ՀՀ դրամ, որից՝ 2023 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդ, որն ուղղվելու է տարեկան բյուջեի ֆոնդային մաս՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար՝ 89 082 980 (ութսունինը միլիոն ութսուներկու հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամ,

բ) 2023 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի տարեսկզբի մնացորդը կազմում է 1 532 687,2 (մեկ միլիոն հինգ հարյուր երեսուներկու հազար վեց հարյուր ութսունյոթ դրամ քսան լումա) ՀՀ դրամ, որն ուղղվելու է 2022 թվականի դեկտեմբեր ամսվա ծախսերի ֆինանսավորմանը,

գ) 2023 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի ծախսերի գծով՝ 357 864 607,2 (երեք հարյուր հիսունյոթ միլիոն ութ հարյուր վաթսունչորս հազար վեց հարյուր յոթ դրամ քսան լումա) ՀՀ դրամ,

դ) 2023 թվականի տարեկան բյուջեի ֆոնդային մասի եկամուտների և ծախսերի գծով՝ 309 529 830 (երեք հարյուր ինը միլիոն հինգ հարյուր քսանինը հազար ութ հարյուր երեսուն դրամ) ՀՀ դրամ,

դ) 2023 թվականի տարեկան բյուջեի ընդհանուր ծախսերի գծով` 667 394 437,2 (վեց հարյուր վաթսունյոթ միլիոն երեք հարյուր իննսունչորս հազար չորս հարյուր երեսունյոթ դրամ քսան լումա) ՀՀ դրամ,

 2. Հաստատել համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1–ի.

 3. Հաստատել համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի,

4. Հաստատել համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3–ի,

5. Հաստատել համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի,

6.Հաստատել համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի,

7. Հաստատել համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 6–ի,

8. «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33–րդ հոդվածի 3–րդ կետի համաձայն`

ա) թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.

բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 10 % -ը:

9․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -9

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner