Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18․05․2006 թվականի N 912-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 2-րդ փողոց 4 հասցեում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով իրեն պատկանող բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը, ավտոտնակը և անասնաշենքը օրինական ճանաչելու մասին Համբարձում Վելիխանի Մուրադյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 2-րդ փողոց 4 հասցեում գտնվող, 02-056-0019-0004 կադաստրային ծածկագրով Համբարձում Վելիխանի Մուրադյանին, Ծաղիկ Վելիխանի Մուրադյանին, Վելիխան Կարապետի Մուրադյանին և Վարդուշ Արամայիսի Մուրադյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,19121 հա բնակավայրերի, բնակելի կառուցապատման հողամասում 1989 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տունը, անասնաշենքը ճանաչել օրինական առանց օրինականացման համար վճար գանձելու քանի, որ դրանք կառուցված են եղել մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, իսկ 2018 թվականին ինքնակամ կառուցված 57,3 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը օրինականացնել և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին մուծել՝ 6000x0,0536=321,6, 321,6x57,3=18450 /տասնութ հազար չորս հարյուր հիսուն/ ՀՀ դրամ ։
2․ Հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է 20245WKWSX։
3․ Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարները չվճարելու դեպքում, որոշումը համարվում է ուժը կորցրած։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։