Այսօր: Ուրբաթ, 28 Հունիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 63-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 հունիսի 2024 թվականի N 63-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0,02 ՀԱ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՅՈՒՔՈՄ ՓԲԸ-ԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 56-րդ հոդվածի 5-րդ մասի, 66-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության  0,02 հա վարելահողը «Յուքոմ» ՓԲԸ-ի կողմից գնելու վերաբերյալ ստացված առաջարկությունը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված հողամասը ենթավարձակալության հիմունքներով 2010 թվականից օգտագործվել է նրանց կողմից և որի վրա տեղադրված է «Յուքոմ» ՓԲԸ-ին պատկանող  բջջային կայանը , համայնքի ավագանին որոշում է՝ 

 

1․ «Յուքոմ» ՓԲԸ-ին պատկանող բջջային կայանի հետագա շահագործման նպատակով թույլատրել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին  «Յուքոմ» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային  սեփականություն հանդիսացող, 02-053-0105-0076 կադաստրային ծածկագրով,  գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 0,02 հա հողատարածքը՝ 800․000 / ութ հարյուր հազար / ՀՀ դրամ արժեքով։ 

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


Կողմ -8

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ԵՊՐԱՔՍԻ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner