Այսօր: Շաբաթ, 11 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 45
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 91-Ն․
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 91-Ն․


Զեկ. ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի » 67-րդ հոդվածի 3-րդ մասի  և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի  առաջարկությունը Ծաղկահովիտ համայնքի ավագանին որոշում է՝

1․ Թույլատրել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին աճուրդ-վաճառքով օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող ներքոհիշյալ հողատարածքները. 

- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Հոկտեմբերյան փողոց, թիվ 1/3 հասցեում գտնվող, 02-053-0009-0072 կադաստրային ծածկագրով, 0,018 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքը,

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի 9-րդ փողոց, թիվ 4 հասցեում գտնվող, 02-053-0112-0002 կադաստրային ծածկագրով, 2,03348 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքը,

- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի 9-րդ փողոց, թիվ 8/2 հասցեում գտնվող, 02-053-0112-0027 կադաստրային ծածկագրով, 0,74664 հա բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը,

- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-053-0105-0078 կադաստրային ծածկագրով, 0,04802 հա գյուղատնտեսական նպատակային  նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողատարածքը,

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի 20-րդ փողոց թիվ 7/3 հասցեում գտնվող, 02-065-0012-0021 կադաստրային ծածկագրով, 0,38037 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքը,

 ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի 20-րդ փողոց թիվ 7/4 հասցեում գտնվող, 02-065-0012-0022 կադաստրային ծածկագրով, 0,25802 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքը,

- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի 2-րդ փողոց թիվ 10/1 հասցեում գտնվող, 02-032-0014-0009 կադաստրային ծածկագրով, 0,12309 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողատարածքը ,

- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի Երևանյան մայրուղի 9/7 հասցեում գտնվող, 02-032-0026-0006 կադաստրային ծածկագրով, 0,09971 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողատարածքը ,

- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի 1-ին փողոց, թիվ 1/3 հասցեում գտնվող, 02-032-0025-0017 կադաստրային ծածկագրով, 0,12507 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողատարածքը ,

- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր բնակավայրի 4-րդ փողոց 45/2 հասցեում գտնվող, 02-100-0118-0026 կադաստրային ծածկագրով, 2,50876 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողատարածքը ,

- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 9-րդ փողոց թիվ 2/1  հասցեում գտնվող, 02-056-0012-0001 կադաստրային ծածկագրով, 0․11133 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողատարածքը ,

- ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի 10-րդ փողոց 6/2 հասցեում գտնվող, 02-078-0005-0018 կադաստրային ծածկագրով, 0․1 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքը ,

2. Օտարման ենթակա հողատարածքների  մեկնարկային գին սահմանել՝

ա/ Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի օտարման ենթակա հողատարածքների համար տվյալ հողատարածքի կադաստրային արժեքի 100% չափով՝  1 քմ-ը  141,9 /մեկ հարյուր քառասուն մեկ դրամ իննը լումա / ՀՀ դրամ։

բ/ Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի օտարման ենթակա հողատարածքի համար տվյալ հողատեսքի  կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 336,6 /երեք հարյուր երեսուն վեց դրամ 6 լումա / ՀՀ դրամ։

գ/  Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի օտարման ենթակա հողատարածքների համար տվյալ հողատարածքների  կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 217,8 / երկու հարյուր տասնյոթ ՀՀ դրամ ութ լումա / ՀՀ դրամ։

դ/ Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի օտարման ենթակա հողատարածքների համար տվյալ հողատարածքների  կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 217,8 / երկու հարյուր տասնյոթ ՀՀ դրամ ութ լումա / ՀՀ դրամ։

ե/  Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլոր բնակավայրի օտարման ենթակա հողատարածքների համար տվյալ հողատարածքների  կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 141,9 / մեկ հարյուր քառասունմեկ ՀՀ դրամ իննը լումա / ՀՀ դրամ։

3. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարին՝ ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner