Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, « Ընտանեկան օրենսգրքի» 109-րդ հոդվածի 2-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով, որոշում եմ ՝
1․ Սահմանել Ծաղկահովիտ համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմինների հանձնաժողովի նոր կազմը և հանձնաժողովում ընդգրկել ներքոհիշյալ անձանց՝
-- Արա Միշայի Հովհաննիսյան -- Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի տեղակալ - նախագահ
-- Սիրուն Մանուկի Կարապետյան - Ծաղկահովիտ համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական աջակցության բաժնի առաջին կարգի մասնագետի /սոց աշխատող/ ժամանակավոր փոխարինող
-- Պարզանուշ Եղիշի Մխիթարյան - Ծաղկահովիտ համայնքապետարանի աշխատակազմի առաջատար մասնագետ -իրավաբան
-- Վլադիմիր Գագիկի Հովհաննիսյան - Միասնական սոցիալական ծառայության Ծաղկահովիտի տարածքային ստորաբաժանման աշխատակից
-- Նարեկ Ժորայի Կիրակոսյան - Միասնական սոցիալական ծառայության Ծաղկահովիտի տարածքային ստորաբաժանման աշխատակից
-- Սահակ Հովհաննեսի Տոնապետյան - ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ Ապարանի բաժնի ավագ համայնքային ոստիկան
-- Արծրուն Արտավազդի Ավետիսյան - Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամ
-- Ջիվան Լուկաշի Սանոսյան - «Ծաղկահովիտի առողջության կենտրոն » ՓԲԸ-ի փոխտնօրեն
-- Անահիտ Վարդգեսի Բոյաջյան - Ծաղկահովիտ համայնքի ավագանու անդամ
2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 05․05․2023 թվականի N 45-Ա որոշումը։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։