Այսօր: Ուրբաթ, 1 Նոյեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 71-Ն.
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2019Թ. ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին >>  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ ենթակետով. <<Տեղական տուրքերի և  վճարների մասին>> ՀՀ օրենքի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ  հոդվածների պահանջներով, 

ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է՝ 

Սահմանել ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի  2019թ.  Տեղական տուրքերի  և վճարների  դրույքաչափերը. 

1. Մինչև 26քմ մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքի համար տեղական տուրք սահմանել եռամսյակի համար 6000 /վեց հազար/ դրամ:

2. 26-50քմ մակերես ունեցող հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում ծխախոտի և ոգելից խմիչքների վաճառքի համար տեղական տուրք սահմանել  եռամսյակի համար   11000 /տասնմեկ հազար/ դրամ:

3. Հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքի թույտվության համար տեղական  տուրք սահմանել  օրացույցային տարվա համար 200 000 /երկու հարյուր հազար/ դրամ:

4. Մինչև 26քմ մակերես ունեցող հիմնական  շինությունների հանրային սննդի օբյեկտների համար տեղական տուրք սահմանել 5000 /հինգ հազար/ դրամ:

5. 26-50քմ մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտների համար տեղական տուրք սահմանել եռամսյակի համար 10 000 /տաս հազար / դրամ:   

6. մինչև 26 քմ մակերես ունեցող հանրային սննդի ոչ հիմնական  շինությունների համար տեղական տուրք սահմանել եռամսյակի համար 1000 /մեկ հազար/ դրամ:

7. 26-50 քմ մակերես ունեցող ոչ հիմնական շինությունների հանրային սննդի  համար տեղական տուրք սահմանել եռամսյակի համար 2000 /երկու հազար/ դրամ:

8. Աղբահանության և սանիտարական  մաքրման համար տեղական վճար սահմանել ամսեկան մեկ շնչի հաշվով 80 /ութանասուն/ դրամ:

9. Ազգաբնակչությանը մատակարարվող Խմելու ջրի վարձավճար սահմանել մեկ շնչի հաշվով  150 /մեկ հարյուր հիսուն / դրամ:

10. Ջրամատակարարման համար սահմանել տեղական վճար 150 դրամ և ջրահեռացման համար տեղական վճար սահմանել ամսեկան  35 դրամ: 

11 Մինչև 300քմ շինությունների համար շինարարության թույլտվության տեղական վճար սահմանել 15000 /տասնհինգ հազար/ դրամ:

12. Քանդման թույտվության  համար, տեղական տուրք սահմանել 5000 /հինգ հազար/ դրամ:   


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner