Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 4․1 կետի, ՀՀ կառավարության 19.03.2015թ. թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից 10․08․2021 թվականին տրված շինարարության թույլտվությամբ կատարված շինարարական աշխատանքները փաստաթղթավորելու նպատակով շինարարության թույլտվության ժամկետը երկարացնելու մասին Մերուժան Սարգսյանի դիմումը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի, Ծիլքար բնակավայրի 1-ին խճուղի, 4-րդ փակուղի 4 հասցեում կառուցված բնակելի տան շինարարական աշխատանքները փաստաթղթավորելու համար Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից 24․07․2020 թվականին Մերուժան Սարգսյանին տրված շինարարության թույլտվության ժամկետը երկարացնել 12 (տասներկու) ամիս ժամկետով:
2․ Համայնքի բյուջեյի 900485060074 հաշվեհամարին մուծել 10․000 (տաս հազար) ՀՀ դրամ։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: