Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ, 24-րդ կետերի և ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 84-րդ հոդվածի և 94-րդ հոդվածի 2-րդ կետի , «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդված պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի 1-ին փողոց 1-ին փակուղի տուն 1 հասցեի բնակիչ՝ Նարեկ Վահագնի Ենոքյանի 2025 թվականի մարտի 25-ի դիմումը, որոշում եմ՝
1. Նարեկ Վահագնի Ենոքյանին 2025 թվականի մարտի 25-ից ժամանակավոր նշանակել աշխատանքի ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի պետի /ծածկագիր 2․1-2 / պաշտոնում և նրա հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր մինչև օրենքով սահմանված կարգով մրցույթի կայանալը:
2․ Աշխատավարձը՝ համաձայն սահմանված դրույքաչափի։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։