Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ Հաստատել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Կոմունալ ծառայություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2․ Համայնքի ղեկավարին՝ նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման։
3․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղական համայնքի ավագանու 25․03․2014 թվականի N 14 -Ն որոշումը։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |