Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 158-րդ, 159-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1239-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Մանվել Վոլոդիայի Հարությունյանի 2025 թվականի օգոստոսի 26-ի դիմումը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Մանվել Վոլոդիայի Հարությունյանին 2025 թվականի սեպտեմբերի 1-ից տրամադրել ամենամյա հերթական արձակուրդ՝ 24 աշխատանքային օր տևողությամբ:
2. Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի հոկտեմբերի 3-ից:
3. Մանվել Հարությունյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրա պարտականութունների կատարումը հանձնարարել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի տեղակալ Վարդգես Մովսեսի Բոյաջյանին՝ առանց վարձատրության:
4. Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։