Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով, ՀՀ Կառավարության 19.03.2015թ. N 596-Ն որոշմաշմբ հաստատաված կարգի պահանջներով և հիմք ընդունելով կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեի 23.06.2025 թվականի ՃՀԱ/213/22450-25 հայտը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրում՝ 02-056-0016-0014 կադաստրային ծածկագրում գտնվող հողամասում մանկապարտեզի կառուցման աշխատանքներ կատարելու համար ՀՀ Պետական գույքի կառավարման կոմիտեին տրամադրել նախագծման թույլտվություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։