Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» N2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 50-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով Անուշիկ Ալեքսանյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրում գտնվող, Անուշիկ Ալեքսանյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 02-027-0005-0007 կադաստրային ծածկագրով 0,221 հա մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող կառույցներին տրամադրված Բերքառատ 5-րդ փողոց 12/1 հասցեն փոփոխել տրամադրելով նոր՝ Բերքառատ 5-րդ փողոց 8 հասցե։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։