Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, 90-րդ հոդվածի 4-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, ՀՀ Կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի N 37-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով համայնքի բյուջեի ֆոնդային մասում կատարվող ծախսերի լրացուցիչ ֆինանսավորման փաստի մասին համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․Համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից 16․722․250 / տասնվեց միլիոն յոթ հարյուր քսաներկու հազար երկու հարյուր հիսուն / ՀՀ դրամ հատկացնել բյուջեի ֆոնդային մաս՝ կապիտալ ծախսերի ֆինանսավորման համար:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |