Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



02 հունիսի 2025 թ.

ԷԴԳԱՐ ԱՐԾՐՈՒՆՈՒ ՄՆՈՅԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին  մասի 24-րդ կետի,  ՀՀ « Աշխատանքային օրենսգրքի» 124-րդ հոդվածի 2․1-րդ, 3-րդ և 4-րդ մասերի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ ՊՆ ՀԶԿ Արագածոտնի մարզի զինվորական կոմիսարի կողմից Էդգար Արծրունու Մնոյանին տրված 2025 թվականի հունիսի 3-ից կազմակերպվող վարժական հավաքներին մասնակցելու վերաբերյալ ծանուցագիրըորոշում եմ՝

1․ 2025 թվականի հունիսի 3-ից մինչև  հունիսի 27-ը կազմակերպվող վարժական հավաքներին մասնակցելու նպատակով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ ՝ Էդգար Արծրունու Մնոյանին 2025 թվականի  հունիսի 3-ից ազատել աշխատանքային պարտականությունների կատարումից ։
2․ Էդգար Արծրունու Մնոյանի վարժական հավաքներին մասնակցելու ժամանակահատվածում պահպանել նրա աշխատատեղը և նրա պարտականությունների կատարումը հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար՝ Արայիկ Յուրիկի Ավետիսյանին առանց վարձատրության ։
3․ Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի հունիսի 30-ից ։
4․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել վճարում օրենսդրությամբ սահմանված կարգով։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արայիկ Ավետիսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner