Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1.ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող կինոցանցի շենքի տանիքի վերանորոգման համար համայնքի բյուջեից հատկացնել 970․ 000 / իննը հարյուր յոթանասուն հազար/ ՀՀ դրամ: 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |