Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ « Քաղաքացիական օրենսգրքի» 612-րդ հոդվածի, վարձակալության պայմանագրի 5-րդ գլխի 12-րդ կետի և 6-րդ գլխի 15-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Քերոբ Գրիգորյանի դիմումը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Բերքառատի գյուղապետարանի և Քերոբ Գրիգորյանի միջև 04․10․2001 թվականին 25 տարի ժամկետով կնքված գյուղատնտեսական նշանակության վարելահողի վարձակալության պայմանագիրը դադարեցնել։
2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։