Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի , 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի մասնակցությանը Գերմանական միջազգային համագործակցության ընկերության կողմից գործադրվող տեղական զարգացման հիմնադրամի շրջանակներում դրամաշնորհային մրցույթին:
2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2025 թվականի բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։