Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի և 62-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի 2025 թվականի մայիսի 20-ի հերթական նիստի օրակարգը՝ 2․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 12-րդ փողոց 19 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը Գևորիկ Թորգոմի Գասպարյանին նվիրատվության կարգով հանձնելու,բնակելի տան սպասարկման համար նախատեսված 0,10523 հա հողատարածքը կադաստրային արժեքը վճարելու պայմանով նրան օտարելու թույլտվություն տալու և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 18․02․2025 թվականի N 23-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին 3․ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ / սուբվենցիաներ / ստանալու 2026 թվականի ծրագրային հայտերը հաստատելու մասին 4․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 16․04․2025 թվականի N 54-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին 5․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Լեռնապար գյուղի ավագանու 16․03․2012 թվականի N 29-Ն և 03․04․2012 թվականի N 30-Ն որոշումները ուժը կորցրած ճանաչելու մասին 6․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր սահմանելու մասին։
|