Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 16-րդ կետի, « Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի, 30-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին, որոշում է՝ 1․ Համաձայնություն տալ Լուսինե Արամայիսի Մկրտչյանին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ » համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակելու համայնքի ղեկավարի առաջարկությանը։ 2․ Համայնքի ղեկավարին՝ Լ․ Մկրտչյանի հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր մինչև 2024 թվականի հունիսի 1-ը ։ 3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |