Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 67-77-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 26-ի N 37-Ն որոշումը և 2024 թվականի հոկտեմբերի 24-ին Ծաղկահովիտ համայնքում կայացած հողամասերի աճուրդ-վաճառքի արդյունքները, որոշում եմ՝
1. Կնքել առուվաճառքի պայմանագիր Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի բնակիչ Հրաչիկ Վրույրի Ավետիսյանի (անձնագիր 012629754, տրված 13․12․2019 թ-ին, 024-ի կողմից) հետ Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի 5-րդ փողոց, 4 հողամաս հասցեում գտնվող 0,02956 հա (ծածկագիր 02-030-0012-0028) բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի համար 44․100 (քառասունչորս հազար հարյուր ) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: